Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Հրանտ Մարգարյանի հավերժացման ուղին. ՀՅԴ-ն կկորցնի ռեսթարտ լինելու շանսը. «Հրապարակ»

21 Դեկտեմբեր, 2018 09:02
Հրանտ Մարգարյանի հավերժացման ուղին. ՀՅԴ-ն կկորցնի ռեսթարտ լինելու շանսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տեղեկություններին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ի ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել ընդդեմ Հրանտ Մարգարյանի և առհասարակ ՀՅԴ ղեկավարների, քանզի նրանց են վերագրում ձախողումների ալիքը, սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, դեռևս պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը  վստահեցնում է, որ ինքը «դժգոհողների» շարքում չէ։

Նա չի բացառում, որ կուսակցությունն ապագայում ռեսթարտ կլինի, կթարմացվի։ «Եթե այդպես չանեինք, 128 տարի չէինք լինի»,- ասում է նա։ Եվ, այդուհանդերձ, գրեթե բացառում է, որ հունվարի վերջերին սպասվող ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան կուսակցության կարկառուն լիդերները, հատկապես՝ Հրանտ Մարգարյանը․ «Եթե մեր կուսակցությունը գտնում է, որ Հրանտ Մարգարյանը պետք է մեր կուսակցության լիդերների շարքում լիներ 20 տարի կամ 30 տարի, ուրեմն հենց այդպես էլ պետք է լիներ։ Այո, ես ուզում եմ Հրանտ Մարգարյանին կրկին տեսնել Բյուրոյի կազմում»։

Ի դեպ, ժողովի պատվիրակների կազմից շատ բան էր կախված, իսկ տեղերից ընտրվածներն այս անգամ հստակ մարգարյանական թևից են, ուստի Մարգարյանի մնալը չի բացառվում։ Սակայն դա կնշանակի, որ ՀՅԴ-ն վերջնականապես կկորցնի ռեսթարտ լինելու շանսը, և կուսակցությունում էլ արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհ չեն ու պատրաստ են բավարարվել արտախորհրդարանական կուսակցության համեստ դերակատարմամբ»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին