Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն

20 Դեկտեմբեր, 2018 17:25
Պուտինն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ոչ մի բան չի փլվել, որը կարիք լինի վերականգնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում այդ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո:

«Իսկ ի՞նչը պետք է վերականգնել: Մենք չունենք այնպիսի մի բան, որ փլվել է, որը հետո վերականգնելու անհրաժեշտություն կա: Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերությունները, նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, եւ ընդհնարապես աշխարհում, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ է: Մենք ի՞նչը պետք է վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է ղեկավարների նախորդ  սերունդների կողմից:

Հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է: Այդպես ձեւավորվել է պատմականորեն եւ ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ելնենք աշխարհում ու տարածաշրջանում ստեղծված իրողություններից, մեր հնարավոր պահանջմունքներից, եւ մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այց է կատարելու»,-ասել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին