Կարևոր իրադարձություններ

«Աբովյան» քկ հիմնարկը համալրվեց կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով

20 Դեկտեմբեր, 2018 13:04
«Աբովյան» քկ հիմնարկը համալրվեց կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով

Դեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվեց կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված եւ կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական եւ տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են: Հատկանշական է հատկապես այն, որ սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին