Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

«Մարիոթի» կառավարիչներն անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

20 Դեկտեմբեր, 2018 08:38
«Մարիոթի» կառավարիչներն անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, եւ դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։

Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարեւոր փակ հանդիպումներ անող Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի ղեկավարությունը հուշել է՝ վերջին պահին փոխել բանակցությունների սենյակը, քանի որ այն «լսվել է»։ Նոր սենյակը, որն ընտրվել է ադմինիստրացիայի ուղղորդմամբ, գաղտնալսման տակ չի եղել, եւ հենց այնտեղ են կարեւոր որոշումներ կայացվել, որոնք վճռորոշ են եղել հեղափոխության հաղթանակի հարցում։ Եվ պատահական չէ, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը պարբերաբար լինում է «Մարիոթում», իսկ երեկ էլ «Իմ քայլը» ֆրակցիայի առաջին նիստն է անցկացրել «Մարիոթում»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին