Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի որդին և օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը. «Հրապարակ»

20 Դեկտեմբեր, 2018 08:28
Մանվել Գրիգորյանի որդին և օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։

«Քանի որ խմիչքի գողը գող չէ, հալալ խմեն»,- ասաց Գրիգորյանի իրերի հետեւից եկած հարազատը: Վերանորոգված ԱԺ-ն սպասում է նոր Հայաստանի «կարկառուն» օրենսդիրներին: Միակ չվերանորոգված սենյակն ԱԺ ապագա նախագահի կաբինետն է. ԱԺ ամառային վերանորոգումը սկսելու ժամանակ Արա Բաբլոյանը, որպես մինիմալիստ, չի համաձայնել, որ իր սենյակը եւս վերանորոգվի, եւ այն մնացել է հին վիճակում։ «Արարատը պիտի դիմանա»,- նկատեց մերաղբյուրը: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին