Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545
    553

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

 

Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ն կլքեն նաև 7 հազար «սպարտացիներ». «Հրապարակ»

20 Դեկտեմբեր, 2018 08:25
Կարեն Կարապետյանի հետ  ՀՀԿ-ն կլքեն նաև 7 հազար «սպարտացիներ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Կարեն Կարապետյանը, ինչպես գրել էինք, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։ Նրա հետ կուսակցությունը կլքեն նաեւ այն 7 հազար «սպարտացիները», որոնք Կարապետյանի հորդորով «հանուն գաղափարի»՝ 2017 թվականի ընտրությունների նախօրեին համալրել էին ՀՀԿ շարքերը։

Բայց, ահա, Կարապետյանի կառավարության անդամները կարծես այնքան էլ չեն շտապում հետեւել նախկին վարչապետի օրինակին։ Տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը, օրինակ, ասաց, որ կուսակցությունից դուրս գալ-չգալու մասին ոչ էլ մտածել է եւ չի էլ անդրադառնում այդ հարցին։ Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանն էլ ասաց․ «Սա հարց չի, որովհետեւ հարցը stand by ռեժիմում է։ Ես էսօր կուսակցության անդամ եմ եւ որեւիցե հայտարարություն անելու չունեմ իմ անդամակցության կապակցությամբ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին