Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. առկա է մերկասառույց

19 Դեկտեմբեր, 2018 19:52
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան-«Զանգեր», Կապան-Գորիս և Ալագյազ-Արթիկ  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին