Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ում նշանակվել են մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում. Նիկոլ Փաշինյան

19 Դեկտեմբեր, 2018 16:45
ՊԲ-ում նշանակվել են մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում. Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել, այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը՝ արդյոք մտավախություն չկա, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա, Ն. Փաշինյանն արձագանքեց.

«Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նոր երկու նշանակումները։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով օրերս ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ու նշանակվել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։

 

Լրահոս

Դիտել ավելին