Կարևոր իրադարձություններ

Թևակոխում ենք առավել ինտենսիվ փուլ. Նիկոլ Փաշինյան

19 Դեկտեմբեր, 2018 16:30
Թևակոխում ենք առավել ինտենսիվ փուլ. Նիկոլ Փաշինյան

«Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում»:

Այս մասին  նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը  կառավարությունում կայացած ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ ու ավելացրել.  «Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին: Ես տեղյակ եմ, որ հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման  գործընթացի համակարգումն է և այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառուներ՝ այդ թվումառևտրի, տրանսպորտի,էներգետիկայի, բնապահպանության ոլորտնեում: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի    ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ: Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազման փուլ: Ես, կարևորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին և կհետևեմ գործընթացներին»

 

Լրահոս

Դիտել ավելին