Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

19 Դեկտեմբեր, 2018 15:52
Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրան շնորհավորելով դեկտեմբերի 9-ին ԱԺ ազատ և ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ, գրում է Asbarez-ը:

Մասնավորապես՝ սենատորներ Էդվարդ Մարկին, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև  Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը, Դեյվ Թրոթը, Ջեքի Սփիրը, Դևիդ Վալադաոն, փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը գովել են «Հայաստանի կառավարման համակարգում խաղաղ ու ժողովրդավար ճանապարհով նշանակալի փոփոխության արձանագրումը»:

Նրանք ընդգծել են, որ կայացած ընտրությունները համոզիչ հաղթանակ էին հանուն ազատ ու ազնիվ ընտրական գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների պայքարողների համար:

Փաշինյանին ուղղված նամակում կոնգրեսականները հանձնառել են շարունակել աջակցել հայ ժողովրդին տարածաշրջանային անվտանգության  ու տնտեսական բարգավաճման հասնելու ձգտումներում:

ԱՄՆ-ի Հայ դատ հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին