Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Լուկաշենկոն անպարկեշտ առաջարկներ են արել Սերժ Սարգսյանին. Ռուբեն Մեհրաբյան

19 Դեկտեմբեր, 2018 14:45
Պուտինը և Լուկաշենկոն անպարկեշտ առաջարկներ են արել Սերժ Սարգսյանին. Ռուբեն Մեհրաբյան

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները անպարկեշտ առաջարկներ են արել Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին առաջարկված 5 շրջանների հանձնման շուրջ Բելառուսի նախագահի հայտարարության մասին։

Նրա խոսքով՝ դա կապված է այն հարաբերությունների հետ, որոնք Հայաստանը 30 տարի շարունակ կառուցել է դաշնակիցների հետ։ «Բելառուսի նախագահի հայտարարությունը այն մասին, թե Մինսկի խումբը բավականաչափ արդյունավետ չէ, խոսում է մեր հակառակորդների՝ ի դեմս ադրբեջանցիների ու թուրքերի առաջարկած մոտեցումներին Ալեքսանդր Լուկաշենկոյի միանալու մասին»,–նշել է փորձագետը։   

Մեհրաբյանը նկատել է, որ եթե Սերժ Սարգսյանը կարողացել է հրաժարվել 5 շրջանների հանձնման եւ համատեղ ռուս–բելառուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու  Պուտինի եւ Լուկաշենկոյի առաջարկներից, ապա Նիկոլ Փաշինյանը մտահոգվելու խնդիր չունի։

Փորձագետը շեշտեց՝ 7 ամսվա ընթացքում հնարավոր չէ շտկել այն, ինչ տեղի է ունեցել 30 տարվա ընթացքում մեր գործընկերների մասով, սակայն այժմ նկատվում են անցանկալի միտումներ. «Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը ՄԱԿ ԳԱ–ում դեմ քվեարկել Ղրիմի հարցով ուկրաինական բանաձեւի դեմ։ ՀԱՊԿ–ի նույն դաշնակիցները՝ Ղազախստանը եւ Ղրղզստանը ձեռնպահ են քվեարկել։ Կարելի էր այդպես վարվել։ Հասկանալի է, որ մենք չեն կարող ՌԴ–ի դեմ գնալ, սակայն պետք է հաշվի առնել նաեւ  Ուկրաինայի եւ միջազգային հանրության հետ հարաբերությունները»,–եզրափայել է Մեհրաբյանը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, պատմել է.

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա: Նրա խոսքով. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»։

 

Լրահոս

Դիտել ավելին