Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը կդիմակայի Վաշինգտոնի շանտաժին

19 Դեկտեմբեր, 2018 13:43
Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը կդիմակայի Վաշինգտոնի շանտաժին

Մոսկվան հուսով է՝ Հայաստանի նոր իշխանությունները կկարողանան դիմակայել ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կայացնել: «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Ռուսական աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշել էր, որ «ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է»:

«Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին երկրի ներքին և արտաքին քաղաքական գործերին Վաշինգտոնի միջամտությունն ավելի ու ավելի հանդուգն է դառնում։

«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը, խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստանալով, քաջություն կգտնի դիմակայել անթաքույց արտաքին շանտաժին և ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ իր ինքնիշխան իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահերով»,-ասել է Կարասինը։



 

Լրահոս

Դիտել ավելին