Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի նախագահը դատարանի նկատմամբ երբեք որևէ ճնշում չի զգացել. «Ժողովուրդ»

19 Դեկտեմբեր, 2018 10:09
Վճռաբեկ դատարանի նախագահը դատարանի նկատմամբ երբեք որևէ ճնշում չի զգացել.  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, հակառակ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունների, թե դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա, այլ տեսակետ է հայտնել: «Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որեւէ ճնշում ո՛չ զգացել եմ, ո՛չ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ե. Խունդկարյանը: Ինչ վերաբերում է Ազարյանի հայտարարություններին, ապա Խունդկարյանը նկատել է. «Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով. եթե որեւէ դատավորի նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



 

Լրահոս

Դիտել ավելին