Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

19 Դեկտեմբեր, 2018 10:04
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար, փակ՝ բեռնատարներ ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին