Կարևոր իրադարձություններ

Մասիսում վթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել

19 Դեկտեմբեր, 2018 10:02
Մասիսում վթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել

Դեկտեմբերի 18-ին` ժամը 23:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ եկեղեցու մոտակայքում, բախվել են «Renault Logan» (վարորդը՝ Հ. Վ., 1971 թ.) և «Mercedes-Benz SL 500» (վարորդը` Ա. Գ., 1975 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդները և «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.ն ( 2012 թ.) և Ն. Խ.-ն (2014 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև Ա. Խ.-ն և Ն. Խ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ս.-ն (1988 թ.) և Տ. Ս.-ն (1986 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փակաները:

 

Լրահոս

Դիտել ավելին