Կարևոր իրադարձություններ

Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները․ «Հրապարակ»

19 Դեկտեմբեր, 2018 08:18
Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել: Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, ով դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից: Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, ով Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին