Կարևոր իրադարձություններ

Հանրայինի լրատվականը նոր ղեկավար ունի

18 Դեկտեմբեր, 2018 22:25
Հանրայինի լրատվականը նոր ղեկավար ունի

Ըստ որոշ տեղեկությունների՝ Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն:

Վերջինս երկար տարիներ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում և Հանրային է տեղափոխվել ընդամենը մեկ ամիս առաջ: Հիշեցնենք, որ լրատվականի նախկին տնօրեն Վահագն Թևոսյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել:

Թևոսյանը այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրառման մեջ նշելով, որ քաղաքական ուժին հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում:

Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր և համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ  պատգամավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին