ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի,Արթիկի, Աշոցքի, Ախուրյանի, Արագածի, Մեղրիի, Վարդենիսի, Ջերմուկիտարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝
20-30 մետր: Կապան-Քաջարան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: