Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

18 Դեկտեմբեր, 2018 18:50
ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: 

«Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ»,- հայտնում է ՊԵԿ-ը՝ հիշեցնելով, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

«Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»,- գրված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին