Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ մեսիջ է հղում Ռուսաստանը Հայաստանին

18 Դեկտեմբեր, 2018 18:07
Ի՞նչ մեսիջ է հղում Ռուսաստանը Հայաստանին

 

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասին ամբողջ Գյումրին գիտեր արդեն առավոտյան, և գիտեր նաև ով է հանցագործության մեղավորը, բայց հայ իրավապահները չգիտես թե ինչու նույն հանցագործության մասին մանրամասները հրապարակեցին դեպքից 9 օր անց՝ դեկտեմբերի 11-ին, սակայն ոչ ոք չի բացատրում այս փաստի պատճառը։  

Հիշեցնենք, որ Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում դեկտեմբերի 2-ի լուսաբացին սպանվել էր քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանցագործության մասին դեպքից ավելի ուշ հայտնելու պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը,  որը  տաք-տաք հետքերով արդեն հայտնաբերված էր,  չձերբակալվեր հայ իրավապահների կողմից և 9 օր անց շատ զարմանալիորեն կատարվեց այն, ինչ Վալերի Պերմյակովի հետ՝ հայտնվեց ռուսական ռազմաբազայի տարածքում։

59-ամյա կնոջը դաժանաբար՝ ծեծելով սպանելուց հետո, մինչ օրս ռուս զինծառայողին չեն հանձնել հայ իրավապահներին։ 

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն․ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կասկածում է, որ սպանության մեջ կասկածվող  ռուս զինվորականը կդատվի ՀՀ օրենքներով․ «Այսօր արդեն ռուս որոշ վերլուծաբաներ վիրավորվածի կերպարանք ընդունելով արդեն հայտարարում են, որ շատ լավ կլինի, որ Վլադիմիր Պուտինը ռուսական ռազմաբազան դուրս բերի Հայատսանի տարածքից։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանի Հանրապետության  իշխանությունները պահանջում են, որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած օտարերկրյա զինվորականը պատասխան տա ՀՀ օրենքներով, ապա դա պարտադրում է, որպեսզի ռուսական կողմն իր վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված քաղաքագետների միջոցով Հայաստանին մեսսիջ ուղարկի, որ եթե շարունակեք նույն պահանջները ներկայացնել, ապա Ռուսաստանը դուրս կբերի իր ռազմաբազան Հայաստանի տարածքից»։

Համբարյան ասում է, թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների գործելաոճում տարբերություն չկա․

«Ես որքան նկատում եմ որևիցե փոփոխություն չկա, ո՛չ պաշտոնական Մոսկվայի վարքագծի մեջ, ոչ էլ ՝ մեր հայաստանյան իշխանությունների։ Ինչպես  նախորդ իշխանությունները, այս իշխանությունները ևս փորձում են ծածկադմփոց անել ռուսաստանցի զինվորականների կողմից կատարված հանցագործությունը։ Փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի վարկանիշի անկում կգրանցվի, եթե հանցագործություն գործած անձին սկուտեղի վրա տրամադրեն իր հայրենիքին, որ ռուս զինվորականի հայրենիքում  տեղի ունենա արդարադատությունը։

 

 

  

 

Լրահոս

Դիտել ավելին