Կարևոր իրադարձություններ

17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը

18 Դեկտեմբեր, 2018 17:50
17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը

Civilnet.am-ը գրում է․

ՍիվիլՆեթին մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։

Առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ։ Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս պաշտոնը հատուկ ստեղծվել էր Սերժ Սարգսյանի վարչապետությունից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար։ Քննարկվում է փոխվարչապետերի թիվը երեքից մեկի հասցնելու հարցը։

Ըստ փոփոխությունների՝ սփյուռքի նախարարությունը լուծարվում է։ Քննարկվում է տարբերակ, ըստ որի, սփյուռքի հետ կապերը համակարգվելու են փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Ստեղծվելու է ենթակառուցվածքների և պետգույքի նախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի և պետգույքի ոլորտները։ Սա դառնալու է ամենախոշոր նախարարություններից մեկը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Նախատեսվում է, որ կմիավորվեն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին