Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը՝ կադրային փոփոխությունների մասին

18 Դեկտեմբեր, 2018 17:38
Երևանի քաղաքապետարանը՝ կադրային փոփոխությունների մասին

 Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքում է այն տեղեկատվությունը, թե քաղաքապետարամում կադրային փոփոխություններ են եղել․ «Կադրային փոփոխություններ քաղաքապետարանի աշխատակազմում, այսինքն այնպիսին, որ շատ նկատելի լինեն երեկվա դրությամբ ընդամենը երկու նոր նշանակում է եղել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ նշանակումներից մեկը եղել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակումը, իսկ մյուսը՝  վերահսկողության վարչության պետինը։

«Այսինքն զանգվածային կադրային փոփոխությունների մասին խոսք առհասարակ չկա, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քաղաքապետարանը պարբերաբար ասում է, որ որևէ պաշտոնյա իր պաշտոնի վրա հավերժ չէ։ Կտրուկ, զանգվածային  փոփոխություններ անելու ոչ նպատակահարմարություն կա, ոչ էլ հնարավորություն, որովհետև քաղաքապետարանի աշխատակազմը աշխատող մեխանիզմ է և այդպես կտրուկ փոփոխությունները վստահաբար չեն կարող լավ անդրադարձ ունենալ, մյուս կողմից՝ այո՛,  ոչ մի պաշտոնյա չպետք է վստահ լինի, որ ինքն անկախ իր աշխատանքի արդյունավետությունից մնալու է իր պաշտոնին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին Իրատես թերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Ըստ թերթի հրապարակման՝ սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն: Ու հիմա քաղաքապետարանում են հայտնվում «հեղափոխական» կադրերը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին