Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի․ Փոստանջյան

18 Դեկտեմբեր, 2018 16:55
Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի․ Փոստանջյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: 

«Ես կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ: Ես նախորդին էլ եմ մեղադրել, իրեն էլ եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նույնպես նրան էլ էր մեղադրում պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին այդ մասով նա լռել է, և ըստ էության սրանք նույն զույգն են, նույն ծրագիրն են սպասարկում՝ հող հանձնելու ծրագիրը»,- ասաց նա ու հավելեց․

«Վերջին յոթ ամիսների ընթացքում Նախիջևանի կողմից ադրբեջանցիները 500 մետր են առաջ եկել, նախկինում դա եղել է 5000 մետր, հետո տարածում են, թե իրենց տարածքում են առաջ եկել, իսկ ո՞վ է ասում, որ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, ինչ է՝ այդքան շուտ մոռանո՞ւմ եք, որ Նախիջևանը հայկական պետականության բաղկացուցիչ մասն է: Եթե նրանք մոտենում են, ապա մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որևէ քայլ չի արել»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին