Կարևոր իրադարձություններ

Գյումրեցի կնոջ սպանությունը չի կարելի քաղաքականացնել. ՌԴ դեսպան

18 Դեկտեմբեր, 2018 14:40
Գյումրեցի կնոջ սպանությունը  չի կարելի քաղաքականացնել. ՌԴ դեսպան

Ռուս զինվորականի կողմից Գյումրիում սպանված հայ կնոջ գործը քննության եւ ռազմաբազայի միջեւ փոխգործունեության հարց է, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

«Փոխգործակցությունը բավականին սերտ է։ Այն իրականացվում է հայկական օրենսդրության հիման վրա եւ իրավապայմանագրային այն փաստաթղթերի վրա, որոնցով կարգավորվում է ՀՀ տարածքում բազայի գործունեությունը»։

Նրա խոսքով՝ այդ հարցը չի կարելի քաղաքականացնել։ Նա հանցագործությունը բնութագրել է որպես սարսափելի՝ եւս մեկ անգամ ցավակցություն հայտնելով սպանված գյումրեցի կնոջ հարազատներին ու մտերիմներին, ապա համոզմունք հայտնել, որ մեղավորը պետք է իր արժանի պատիժը ստանա։

Սակայն Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս գործը չի կարելի քաղաքականացնել, քանի որ դա ոչ մի կերպ չի նպաստի հետաքննության արդյունավետությանն ու օբյեկտիվությանը. «Եկեք նրանց չխանգարենք»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորվել է 102-րս ռազմաբազայի զինծառայողը, որը մեղադրվում է գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին