Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է եւ ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատություն էիրականացվել կալանքի հետ կապված.
«Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք, հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Նա այլ կերպ է նայում իրավիճակին՝ ասելով՝ ես պետությանը դատի չեմ տա»,- ասաց նա։