Կարևոր իրադարձություններ

Նորատուսցի Ալիկն ազատ արձակվեց

18 Դեկտեմբեր, 2018 13:30
Նորատուսցի Ալիկն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց Չարբախի գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։

Դատավոր Նելլի Բաղդասարյանի վճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից,  իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին