Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
“Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական,և լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երևույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը: Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Թվարկենք դրանցից մի քանիսը.
Նույնը նաև բարձր վարկանիշով հաղորդումների ոչ «ընտրյալ» հեղինակները: Վստահաբար կարելի է փաստել, որ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը և վերածվել քմահաճույքների փորձադաշտի: Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ և սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլևայլ հիմնախնդիրներից: Չնայած մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում և առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին:
Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի և անքննելի: Եվ այսպես շարունակ: Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների: Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը:
Սա մեր բողոքի հանրայնացումն է և սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետևանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների և եթերի վրա: Իհարկե, կոլեկտիվի ցանկությունն է, որ հետայսու ղեկավար նշանակելիս բացառապես հաշվի առնվի հանրային ռադիոյի ներքին խոհանոցին ու բովանդակային նրբություններին քաջատեղյակ լինելը: Մենք ակնկալում ենք գիտակից, սրտացավ, աշխատանքներին լավատեղյակ նոր ղեկավար, ով կկարողանա վերականգնել Հանրային ռադոյի աշխատունակությունը, վարկանիշը և նշանակությունը հայ քաղաքացու կյանքում: Առայժմ այսքանը:
Հ.Գ. Նկատի ունենալով մեզ ունկնդիր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ բոլորիս սերն ու հարգանքը և մեր աշխատանքային պարտավորությունները ունկնդրի հանդեպ՝ մենք առայժմ չենք դիմում կտրուկ քայլերի՝ հույս փայփայելով, որ մեր արդեն խզվող ձայնը վերջապես լսելի կդառնա:
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ”, - ասված է նրանց հայտարարության մեջ: