Կարևոր իրադարձություններ

Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը հայտնվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում․ «Ժողովուրդ»

18 Դեկտեմբեր, 2018 10:55
 Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը հայտնվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին։

Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեր 412 հազար դրամ, սակայն չի վճարել: Եվ նշված գումարը վերածվել է 1 մլն 370 հազար դրամի, որն էլ ՀԾԿՀ-ն պարտադրում է ընկերությանը վճարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին