Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին»

18 Դեկտեմբեր, 2018 10:44
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեզ շատ լուրջ մարտահրավեր է նետված: Եկեք մտածենք, թե ոնց ենք անելու, ինչպես ենք անելու:
Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին: Նրանք մեդիադաշտի միջոցով, փորձագետների հղմամբ Ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, որ հայերը պետք է վերադրձնեն հողերը: Հայաստանում նոր կառավարություն ձևավովելուց հետո ակնհայտորեն սկսվելու են ճնշումներ տարբեր կողմերից հայկական կողմի վրա: Մեկ-երկու նախադասությամբ հնարավոր չէ ասել այն ամենն , ինչը հնարավոր է լինել, բայց փաստը մնում է փաստ, Ադրբեջանին օգտագործելու են որպես շանտաժ մեր դեմ: Իսկ Ադրբեջանն էլ փորձելու է այդ ընթացքում առավելգույնս օգտվել իրավիճակից: Բացի դա, Ադրբեջանը խնդիր ունի հասկանալու նոր իշխանության ռազմական տակտիկան, ռազմական կարողություններն ու մտածելակերպը, իսկ դա Բաքուն կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...»

 

Լրահոս

Դիտել ավելին