Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

18 Դեկտեմբեր, 2018 10:26
Եղանակը Հայաստանում

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երեւան քաղաքում դեկտեմբերի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ եւ մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին