Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված․ «Իրատես»

18 Դեկտեմբեր, 2018 09:22
Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր-Պետրոսյանը՝ այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն:

«Փաստորեն, կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր մեծ քուրմ ԼՏՊ-ն, ՔՊ-ի կողքին այն օրերին դնելով նաեւ «Սասնա ծռերին»

Հասկանալի է, չէ՞, ինչ էր ակնարկում առաջին նախագահը՝ Պուտինի հրաժարական ասելով. մեսիջը հանուն Ռուսաստանի էր, եթե չասենք՝ Ռուսաստանից էր՝ ընդդեմ այսօրվա իշխանափոխության, իմա՝ Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված»,- ասաց մեր զրուցակից քաղաքագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին