Կարևոր իրադարձություններ

Առաջին նիստը՝ ոչ թե հունվարի 7-ին, այլ 14-ին․ «Հրապարակ»

18 Դեկտեմբեր, 2018 08:22
Առաջին նիստը՝ ոչ թե հունվարի 7-ին, այլ 14-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդեն հաստատ է, որ խորհրդարանում 88 մանդատ ստացած «Իմ քայլի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոալիցիա չի ձեւավորի որեւէ ուժի հետ։ «88 հոգանոց քաղաքական ուժը կարիք չունի որեւէ կուսակցության աջակցության»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ հավելելով․ «Միգուցե վարչապետը գործադիրի կազմում ընդգրկի որեւէ մեկին, ով այս կամ այն կուսակցության անդամ է, բայց դա չի նշանակի կոալիցիա»։ Նրա վստահեցմամբ՝ կառավարության ձեւավորման հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է «պրոֆեսիոնալիզմի» տեսանկյունից։ Ի դեպ, խորհրդարանի առաջին նիստը հնարավոր է նույնիսկ հունվարի 7-ին չկայանա, այլ տեղափոխեն հունվարի 14-ին, քանի որ 7-ին, ինչպես Աղազարյանը հիմնավորեց, Սուրբ ծննդյան տոներին հաջորդող մեռելոցն է։ Թեպետ կա տեսակետ, որ Փաշինյանը կառավարությունը ձեւավորելու խնդիր ունի եւ հնարավորինս երկարաձգում է ԱԺ առաջին նիստը, որ կադրերի ընտրությամբ զբաղվի։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, քարտուղարի եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը դեռ չի կայացել, կուսակցության վարչությունում քննարկումները դեռ շարունակվում են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին