Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել․ «Հրապարակ»

18 Դեկտեմբեր, 2018 08:19
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։ Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաեւ այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին