Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ պաշտոնակցին

17 Դեկտեմբեր, 2018 22:05
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ պաշտոնակցին

ՌԴ կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր, մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի մասնագետները պատրաստ են արձագանքելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, այլև իրականացնում են համատեղ նախագծեր երրորդ երկրների տարածքներում, մասնագետներ են պատրաստում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում: Կենտրոնի ստեղծումից երեք տարի անց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 350 աշխատակից արդեն իսկ վերապատրաստվել է, իսկ 70 հայ մասնագետ վերապատրաստում է անցել Ռուսաստանի ԱԻՆ բուհերում: Այս տարի կենտրոնը իրականացրել է ամենամեծ մարդասիրական աջակցությունը, որի շրջանակում ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների հետ համատեղ ջանքերով Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք:

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են գործընկերային համագործակցության զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու և ընդլայնելու առկա փոխգործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին