Կարևոր իրադարձություններ

«Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է». Ստյոպա Սաֆարյան

17 Դեկտեմբեր, 2018 20:37
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է». Ստյոպա Սաֆարյան

Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Մոսկվան ու Երեւանն ավարտում են մի փաստաթղթի նախապատրաստումը, որի համաձայն Հայաստանում բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականներ չեն լինի։

«Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Հենց սա ինքնիշխանության կրճատում է, երբ քեզ չեն թողնում քո անվտանգության կարիքները բավարարելու համար ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ այլ երկրների հետ: Հետաքրքիր է, թե նոր իշխանություններն ի՞նչ են հասկանում ինքնիշխանություն ասելով... Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն. այս ամենի հիմքն էլ իրենք են դրել 2012թ. ՀԱՊԿ կանոնադրության արձանագրություն ստորագրելով ու ԱԺ-ում բոլորով միասին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ) վավերացնելով, որի համաձայն առանց ՀԱՊԿ համաձայնության Հայաստանն իրավունք չունի հյուրընկալել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածք»,– գրել է Ստյոպա Սաֆարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին