Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել են 23-ամյա երիտասարդին սպառնալիքներով առևանգողները

17 Դեկտեմբեր, 2018 12:07
Ձերբակալվել են 23-ամյա  երիտասարդին սպառնալիքներով առևանգողները

Դեկտեմբերի 15-ին` ժամը 17.00-ին, Երևանի 23-ամյա մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ին Ադոնցի 15 հասցեի մոտից, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ «Մերսեդես»-ով իրեն առևանգել և տեղափոխել են Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող մի առանձնատուն։ 

Մի քանի հոգի ձեռքերով ու ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոմն Գոռը՝ ատրճանակով, իսկ Կարեն՝ դանակով, սպանության սպառնալիքներ են հնչեցրել։ Կարենը կոտրել է նաև նրա բջջային հեռախոսը: 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզույզները պարզել են, որ երիտասարդին առևանգել են 39-ամյա Սարգիս Մ.-ն, 35-ամյա Գոռ Հ.-ն, 28-ամյա Արմեն Մ.-ն և 38-ամյա Կարեն Ջ.-ն։ 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառմամբ, դեկտեմբերի 16-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու հատկանիշներով։ 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Սարգիս Մ.-ն, Գոռ Հ.-ն, Արմեն Մ.-ն, Կարեն Ջ.-ն ձերբակալվել են։
Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին