Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հայտնել է, «Դեղին բաճկոններ» շարժման հետևանքով երկրին հասցված վնասի չափը

17 Դեկտեմբեր, 2018 10:30
Ֆրանսիան հայտնել է, «Դեղին բաճկոններ» շարժման հետևանքով երկրին հասցված վնասի չափը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել է, որ «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստների գործողությունների հետեւանքով հասցված վնասը երկրի բյուջեին կարժենա 10 մլրդ եվրո: Նա այս մասին ասել է Echos պարբերականի հետ հարցազրույցում:

Նշվում է, որ այս գումարի մեջ են մտնում «դեղին բաճկոնավորների» գործողությունների հասցրած վնասները եւ նրանց կատարված մի շարք զիջումները, հավելել է Ֆիլիպը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած միջոցառումները կարժենան 10 մլրդ եվրո: Մենք շուրջ 4 մլրդ եվրոյի մի շարք միջոցառումներ ենք ձեռնարկում ձեռնարկությունների եւ ծախսերի համար»,- ասել է Ֆիլիպը:

Նրա խոսքով՝ այս միջոցառումները պետք է թույլ տան 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը պահել 3,2 տոկոս մակարդակում:

Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ին՝ անընդմեջ 5-րդ շաբաթ, «դեղին բաճկոնավորները» դուրս են եկել քաղաքների փողոցներ. վառելանյութերի գների բարձրացման դեմ բողոքը վերածվել է զանգվածային ցույցերի՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին