Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Կապանում

17 Դեկտեմբեր, 2018 10:11
Հրդեհ Կապանում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:51-ին: Այրվել են տան խոհանոցը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ) եւ տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին