Կարևոր իրադարձություններ

Փարիզում ձերբակալություններ են տեղի ունեցել

15 Դեկտեմբեր, 2018 23:32
Փարիզում ձերբակալություններ են տեղի ունեցել

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ոստիկանական ուժերը «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ գազի կիրառումից հետո ակցիայի մասնակիցները սկսել են շարժվել Ելիսեյան պալատի ուղղությամբ, որը, աղբյուրի փոխանցմամբ, շրջափակված է իրավապահների կողմից: Նշվում է նաև, որ նրանց է միանում բողոքի ակցիայի ևս մեկ խումբ:

Նշենք, որ մինչ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մեկնարկը Ֆրանսիայի իշխանություններն ավելի քան 70 հազար ոստիկան էին մոբիլիզացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին