Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճնի կարմրջին ավտովթար է տեղի ունեցել

15 Դեկտեմբեր, 2018 23:14
Նոր Հաճնի կարմրջին  ավտովթար է տեղի ունեցել

Կոտայքի մարզում, դեկտեմբերի 14-ին, ճանապարհին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում, 22-ամյա Արտակ Ն.-ն` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է 25-ամյա Աշոտ Բ.-ի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 համարանիշի եւ 31-ամյա Վալերի Պ.-ի վարած Honda Fit մակնիշի 35 TP 043 համարանիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Honda-ի ուղեւորներ 27-ամյա Անի Խ.-ն, 34-ամյա Արմինե Խ.-ն, 5-ամյա Մանե Խ.-ն եւ 24-ամյա Շուշան Խ.-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ կամուրջը ամբողջ տարածքով սառցապատ էր եւ տեղի ճանշինականները չէին բարեհաճել աղ ու ավազով մշակել ճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին