Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միշիկը փողերը հետ է ուզում
«Լուսավոր Հայաստանի» եւ այդ կուսակցության պապա Միքայել
Մինասյանի միջեւ կռիվ է ընկել։ Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը
հսկայական գումարներ է վերցրել Միքայել Մինասյանից եւ
երաշխավորել է, որ իր գլխավորած «Լուսավոր Հայաստանը»
խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը։ Ավելին,
օգտագործելով իր ամերիկյան կապերը, որտեղ Էդմոն Մարուքյանը
«շպիոն» է աշխատում սեփական երկրի դեմ, Էդմոնը կազմակերպել է մի
կեղծ սոցհարցում, ըստ որի՝ «Լուսավոր Հայաստանը» կարող է լինել
երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում։ Եւ ահա այդ «կտերը»
տալով Միքայել Մինասյանին, Էդմոնը վերջինիս կթել է այնպես, ինչպես
Մինասյան Միշիկն է կթել ողջ Հայաստանի տնտեսությունը։ Եւ քանի որ
դեկտեմբերի 9-ի ընտրությունները պայթեցրեցին Էդմոնի փուչիկը,
վերջինս կլիմաքս տանող կնոջ նման ընկել է հիստերիայի մեջ ու իր բոլոր
դժբախտություններում մեղադրում է «Բարգավաճ Հաաստանին», որի
պատճառով ինքը հիմա չի կարողանում մարսել Միշիկի փողերը։
Միշիկը փողերը հետ է ուզում եւ խոստացել է ամեն գնով ստանալ։ Իսկ
Միշիկը փող հաշվել լավ գիտի»: