Կարևոր իրադարձություններ

«Ալիևը նոր հարձակման է պատրաստվում 2016թ.-ի ապրիլի 5-ից ՝ հրադադարի հաստատման օրվանից հետո»

15 Դեկտեմբեր, 2018 22:37
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Ալիևը նոր հարձակման  է պատրաստվում 2016թ.-ի ապրիլի 5-ից ՝ հրադադարի հաստատման օրվանից հետո»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան-Ադրբեջան ռազմական ակտիվ գործողությունների երրորդ արարն անխուսափելի է: Ոչ Հայաստանի իշխանությունը, ոչ Ադրբեջանի իշխանությունը չեն կարող գնալ փոխզիջումներով հարցի լուծման, քանի որ հասարակությունն ակնհայտորեն դա չի ընդնունի, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի ցանկանա հայտնվել պատմության ամոթալի էջում: Հայաստանում արդեն մի այնպիսի սերունդ է տեր կանգնում երկրին, որը ծնվել ու մեծացել է հենց այսպիսի սահմաններով Հայաստանում (Արցախում) : 
Այստեղ հարցի մեկ այլ կողմ կա, մնում է հարցի լուծման մեկ տարբերակ՝ պատերազմ: Որքան էլ այն դաժան լինի, որքան էլ ահասարսուռ լինի, միևնույն է , կարծում եմ, որ հենց այդպես էլ լինելու է: 2016թ.-ից հետո Ադրբեջանի քայլերի հերթականությունը բերում է այն համոզման, որ նրանք պատրաստվում են նոր տակտիկական քայլով պատերազմի: Ռազմարդյունաբերության զարգացում, Պակիստանից, Իսրայելից, Բելառուսից, ՌԴ-ից, Կանադայից և այլ երկրներից զենիթահրթիռային կայանների, հետախուզական ուղղաթիռների, կործանիչների, անձնկազմին տեղափոխելու զրահապատ մեքենաների և այլնի ձեռք բերման գործընթացը, պարզ է դարձնում, որ Ադրբեջանը պատրաստվում է ցամաքային ռազմական ակտիվ գործողությունների: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն ունի նաև ռազմական նավատորմ, սակայն 2016թ.-ից հետո ռազմական նավատորմի համար ձեռք է բերել մի քանի անգամ պակաս զենք զինամթերք, քան ցամաքային և օդային ռազմուժերի համար: Հայաստանի հետ սահմանին վերջին օրերին , ըստ իրենց տարածած հայտարարության , ռազմուժերի տեղափոխությունը ևս փաստում է տակտիկայի փոփոխաության մասին: Սակայն ես չեմ ուզում , որ կենտրոնանք իրենց տարածած հայտարարության վրա, քանի որ սա կարող է լինել ապակողմնորոշող տակտիկական քայլ և հարվածն ու վտանգը բոլորովին այլ կետից գա:
Իմ խորին համոզմամբ Ալիևը այս անգամ մինչև 100 տոկոս վստահ չլինի, որ «կազատագրի» տարածք չի հարձակվի: Իսկ նա նոր հարձակման սկսել է պատրաստվել 2016թ.-ի ապրիլի 5-ից ՝ հրադադարի հաստատման օրից հետո...»

 

Լրահոս

Դիտել ավելին