Կարևոր իրադարձություններ

Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից. «Սպիտակցի Հայկոն»՝ երեկվա աղմկահարույց վրաերթի մասին

15 Դեկտեմբեր, 2018 22:16
Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից.  «Սպիտակցի Հայկոն»՝ երեկվա աղմկահարույց վրաերթի մասին

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց:

Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու:

Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին եւ ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»:

 

Լրահոս

Դիտել ավելին