Կարևոր իրադարձություններ

Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

15 Դեկտեմբեր, 2018 21:43
Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

Այսօր Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը: Ավելի ուշ, Հաղթանակ Շահումյանը ելույթ է ունեցել՝ ասելով, որ հրաժարվում է թեկնածությունից:

Բանն այն է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել, թեկնածուները խոսել են այն մասին, թե ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել, ի՞նչ ծրագրեր ունեն և ինչո՞ւ հենց իրենք պետք է դառնան միության նախագահ: Թեկնածուներին նաև հարցեր են ուղղվել:

Երկար քննարկումներից ու պարբերաբար հայտարարվող ընդմիջումներից հետո կայացել է ՀՄՆ նախագահի ընտրության քվեարկությունը:

Խաչիկ Աբրահամյանը ստացել է 60 ձայն, Կարեն Աղամյանը՝ 82, Սուրեն Սաֆարյանը՝ 193:

Արդյունքում՝ ՀՆՄ նոր նախագահը երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանն է:

Քվեաթերթիկներից 10-ն անվավեր են եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին