Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել

15 Դեկտեմբեր, 2018 21:37
ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի  վճիռ  է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել, որը ՀՀ-ին պարտավորեցնում է դիմումատուին փոխանցել 900 եվրո։

Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից։

«Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):

1946թ. ծնված Խոսրով Ավագյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքով, որ դիմումատուն բողոքել է փորձագետներին հարցաքննության ենթարկելու և վերջիններիս ներկայացրած դատափորձագիտական եզրակացությունները վիճարկելու համար իր ներկայացրած պահանջները մերժելու Դատարանի կայացրած որոշման արդարացիության մասին։

Ավագյանը մեղադրվել է երկու քույրերի սպանության և խարդախության մեջ։

2007թ. նա բնակարան էր ժառանգել երկու տարեց քույրերից, որոնք, ըստ նախնական քննության, մահացել էին հիպոթերմիայից: Ավելի ուշ արված փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ քույրերը մահացել են ֆոսֆորային թունավորումից:

Դատավարության ընթացքում նա պահանջել էր հարցեր ուղղել վիճահարույց դատաբժշկական եզրակացությունը ներկայացրած փորձագետներին, բայց դատարանը մշտապես մերժել էր այդ պահանջը:

2008 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝ դատապարտելով ցմահ ազատազրկման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին