Կարևոր իրադարձություններ

Առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի. Վանեցյան

15 Դեկտեմբեր, 2018 21:03
Առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի. Վանեցյան

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ծաղկաձորում, լրագրողների հետ հանդիպմանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իր վարկանիշը բավականին բարձր է, և գրեթե հասնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշին՝ հնարավո՞ր է, որ ինքը վարչապետ դառնալու մտադրություն կամ ցանկություն ունի, Վանեցյանն ասաց․ «Ես զինվորական եմ և կատարում եմ իմ ծառայությունը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի պարտականությունները։ Հաճելի է, բայց մեծ պատասխանատվություն է ունենալ հասարակության կողմից վստահություն։ Բայց դա միայն իմ վարկանիշը չէ, դա նաև Ազգային անվտանգության ծառայությանն է։ ԱԱԾ-ն այդ վարկանիշը որ ունեցավ, չեմ թաքցնի, ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ այսօրվա վարչապետը իր քաղաքական թիմի հետ իրականացրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այդ համատեքստում ձեռք բերվեց վարկանիշը, որը ես ունեմ։ Այսինքն՝ առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի։ Եթե վարչապետը չունենար ժողովրդի սերը և վստահությունը, երբևիցե ԱԱԾ-ն չէր ունենա այսօրվա վարկանիշը»,- ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ ղեկավարն ասաց, որ իր վարկանիշը քաղաքական կապիտալի վերածելու մտադրություն չունի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին