Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև նախօրեին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջը սպանելու փաստին, նա ասաց, որ մարդասպանությունն ազգություն չի ճանաչում․ «Մարդասպանը մնում է մարդասպան և ցանկացած պարագայում պետք է հայտնաբերվի ու դատապարտվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Դիտարկամանը, թե ռուսական ռազմաբազայի աշխատակիցների կողմից իրականացվող քայլերը, երբեմն անհանգստություն են պատճառում տեղի բնակիչներին, Վանեցյանն ասաց․ «Եթե մարդը մարդասպան է, ուրեմն պետք է դատապարտվի։ Այո, եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ուրեմն պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից։ Մնացածը Գլխավոր դատախազության խնդիրն է, որ պետք է ապահովի այդ գործընթացը»։