Կարևոր իրադարձություններ

Փողերի լվացման գործով Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակում է

15 Դեկտեմբեր, 2018 20:45
Փողերի լվացման գործով Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակում է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից Կոնգրես հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ։

ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախկինում ինքը սխալ ձևակերպում էր տվել, ըստ որի՝ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել կաշառք տալով, ապա պարզաբանեց, որ պետք է ասել ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով․

«Կա հարուցված  քրեական գործ  փողերի լվացման հատկանիշներով և այդ գործի շրջանակներում  Սեդրակ Քոչարյանը (խմբ․ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին) հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հարցաքննվել է որպես վկա։ Գործով իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, և առաջիկայում այս գործով կտրվի հստակ տեղեկություն»,- ասաց Արթուր Վանեցյանը, հավելելով, որ այս պահին Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակում է:

 

Լրահոս

Դիտել ավելին