Կարևոր իրադարձություններ

Ֆրանկլին Գոնսալես կեղծանունով հայտնաբերված Նարեկ Սարգսյանը Պրահայում կկանգնի դատարանի առաջ

15 Դեկտեմբեր, 2018 20:03
Ֆրանկլին Գոնսալես կեղծանունով հայտնաբերված Նարեկ Սարգսյանը Պրահայում կկանգնի դատարանի առաջ

Հայաստանի երրորդ նախագահի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ) որդին՝ Նարեկ Սարգսյանը, ով Գվատեմալայի  քաղաքացի  Ֆրանկլին Գոնսալես անունով կեղծ անձնագրով հայտնաբերվել էր Պրահայում կանգնելու է  դատարանի առաջ։ Այս մասին այսօր՝ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Քրեական գործի շրջանակում իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերված գծանկարները պատկանել են Մարտիրոս Սարյանի վրձնին։

Վանեցյանը տեղեկացրեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչպես է Նարեկ Սարգսյանը ստացել Գվատեմալայի քաղաքացու անձնագիր։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, Վանեցյանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հատկանիշներով և այս պահին քննություն է ընթանում։

 

Լրահոս

Դիտել ավելին