Կարևոր իրադարձություններ

Գործարկվեց ԱԱԾ պաշտոնական կայքէջի նոր տարբերակը

15 Դեկտեմբեր, 2018 18:55
Գործարկվեց ԱԱԾ պաշտոնական կայքէջի նոր տարբերակը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 15-ին գործարկեց պաշտոնական կայքէջի նոր տարբերակը:

Կայքէջի շնորհանդես-քննարկմանը լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանն ասաց, որ նոր կայքէջն առավելագույնս պարզեցված է եւ համապատասխանեցված կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին:

Sns.am կայքում նոր ուղղություն է բացվել՝ տնտեսական անվտանգության ապահովում եւ կոռուպցիայի դեմ պայքար: Արմեն Քինակցյանի խոսքով՝ այդ ուղղությունը սովորաբար հատուկ ծառայությունների տիրույթում չէ, բայց հեղափոխությունից հետո ժամանակավոր այդ գործառույթը ԱԱԾ-ի վրա դրված է:

Նա նշեց, որ կայքէջում ներկայացված է նաեւ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունը եւ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովումը:

 

Լրահոս

Դիտել ավելին